Սահակաշվիլին ֆիլմ է նկարահանում Ուկրաինայի մասին (վիդեո)

Սահակաշվիլին ֆիլմ է նկարահանում Ուկրաինայի մասին

PanARMENIAN.Net - Վրաստանի նախկին նախագահ և Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ Միխայիլ Սահակաշվիլին ֆիլմ է նկարահանում Ուկրաինայի մասին, որը կոչվում է «Ուկրաինայի վերածնունդը». դրա թիզերն արդեն համացանցում է:

Ֆիլմի նկարահանումներն ընթանում են Օդեսայից ոչ հեռու՝ Սև ծովի ափին:

«Սա աներևակայելի է: Միայն տեսեք՝ ազատություն և բաց տարածք: Սա ուղղակի հրաշք է, գեղեցկություն է... »,-ասում է ֆիլմում Սահակաշվիլին, որից հետո մեջքով ընկնում է թաց ավազի վրա և տարածում ձեռքերը:

Ավելի վաղ Սահակաշվիլին հայտարարել էր, որ ֆիլմը մի քանի մասից է բաղկացած լինելու՝ նոր պետության, տնտեսության, բանակի, աշխարհագրության, տեխնոլոգիաների և ուկրաինացիների մասին:

Սահակաշվիլին պատմում է, թե ինչ դրախտավայրի կարելի է վերածել Սև ծովի ափը՝ կառուցել հյուրանոցներ, խաղատներ, ստեղծել տասնյակ հազարավոր աշխատատեղեր:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---