ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթի ժամանակ բողոքող ադրբեջանցին դահլիճից դուրս է բերվել

ԵԽԽՎ-ում Սարգսյանի ելույթի ժամանակ բողոքող ադրբեջանցին դահլիճից դուրս է բերվել

PanARMENIAN.Net - ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթի ընթացքում անվտանգության աշխատակիցները նիստերի դահլիճից ադրբեջանցու են դուրս բերել, ով պարզել էր ԼՂՀ սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի դիվերսանտներ Դիլհամ Ասկերովի և Շահբազ Գուլիևի լուսանկարները: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել հենց ինքը՝ նկարները պարզած Ահմադ Շահիդովը:

2014 թվականին Ստեփանակերտում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը Քարվաճառի ուղղությամբ ապօրինի հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամներից Ադրբեջանի Հանրապետության քաղաքացի Շահբազ Գուլիևը (ծնվ.1968 թ.) դատապարտվել է22 տարվա ազատազրկման, իսկԴիլհամ Ասկերովը (ծնվ. 1960 թ.)՝ ցմահ:

Նրանք մեղադրվում էին ազգային ատելության շարժառիթներով մարդուն առևանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն և ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաև կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։

Ադրբեջանը չի դիմել Արցախի իշխանություններին դիվերսանտներին վերդարձնելու համար:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---