Բալայան. Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն իր դիվանագիտական ձախողումներից

Բալայան. Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն իր դիվանագիտական ձախողումներից

PanARMENIAN.Net - Բաքուն փորձում է շեղել ուշադրությունն իր դիվանագիտական ձախողումներից՝ սադրանքների դիմելով Արցախի և Ադրբեջանի ԶՈւ շփման գծում: Այդ մասին հայտարարել է ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը Twitter-ի իր միկրոբլոգում:

«Բաքուն փորձում է փոխհատուցել միջազգային ասպարեզում ունեցած դիվանագիտական ձախողումները, շեղել ուշադրությունը Ադրբեջանում մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների խախտումներից՝ սադրանքներ հրահրելով շփման գծում: Չի ստացվի»,-ասվում է գրառման մեջ:

Հունվարի 25-ի գիշերը՝ ժամը 02:00-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավարևելյան (Կուրոպատկինո) ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերից մեկի պաշտպանական հատվածում ՊԲ առաջապահ ուժերի կողմից հավաստանշվել է հակառակորդի հետախուզադիվերսիոն խմբի ներթափանցման փորձ: Ձեռնարկված կանխարգելիչ գործողությունների արդյունքում ադրբեջանական հատուկ ջոկատայինները հետ են շպրտվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---