«Արցախի» նոր դարպասապահը մերժել է Ադրբեջանի հավաքականի առաջարկը

«Արցախի» նոր դարպասապահը մերժել է Ադրբեջանի հավաքականի առաջարկը

PanARMENIAN.Net - «Արցախի» նոր դարպասապահ Սամուր Ագամագոմեդովը մերժել է Ադրբեջանի U21 հավաքականի առաջարկը և տեղափոխվել «Արցախ»

«Ես առաջարկ եմ ունեցել Ադրբեջանի U21 հավաքականից, սակայն վստահեցի իմ գործակալ Հովհաննես Գոհարյանին, որը նախկինում հանդես է եկել Հայաստանի հավաքականում, և որոշում կայացրեցի տեղափոխվել «Արցախ»,-ասել է նա, հայտնում է ակումբի պաշտոնական կայքէջը:

19-ամյա ֆուտբոլիստ Սամուր Ագամագոմեդովը Ռուսաստանից է, Դերբենտից:

«Առաջին անգամ եմ Հայաստանում, այստեղ ինձ բոլորը շատ լավ ընդունեցին` տնօրենը, գլխավոր մարզիչը, ամբողջ թիմը: Տպավորությունները շատ լավ են, առաջին խաղում հաղթեցինք «Փյունիկին», հետո վստահ դուրս եկանք խաղադաշտ և ոչ ոքի խաղացինք Հայաստանի չեմպիոն «Ալաշկերտի» հետ: Ես հավատում եմ իմ թիմակիցներին, «Արցախը» հավակնոտ թիմ է, և այստեղ մենք պայքարելու ենք չեմպիոնության համար»,-ասել է նա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---