Հանքարդյունահանողները կսկսեն տեղեկացնել ֆինանսական հոսքերի մասին

Հանքարդյունահանողները կսկսեն տեղեկացնել ֆինանսական հոսքերի մասին

PanARMENIAN.Net - Հանքարդյունահանող ընկերությունները ֆինանսական հոսքերի և այլ տվյալների մասին հրապարակային հաշվետվություններ կներկայացնեն: ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, համապատասխան որոշման նախագիծն ընդունվել է գործադիրի հունվարի 25-ի նիստում:

Նախագծով սահմանված փոփոխությունների արդյունքում ՀՀ-ում կներդրվեն թափանցիկության բարելավման հաշվետվողականության մեխանիզմներ:

Սահմանեվում է ընդերքօգտագործման ոլորտում լիազոր մարմնի կողմից հրապարակման ենթակա տեղեկատվության շրջանակը: Տեղեկատվությունը հետագայում կհամադրվի կառավարության կողմից վարձվող անկախ աուդիտորական կազմակերպության կողմից, և վերլուծության արդյունքում կպատրաստվի հանրային զեկույց:

Նախագծերի ընդունման արդյունքում նախատեսվում է ապահովել օրենսդրության համապատասխանեցումը Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ստանդարտին՝ ՀՀ-ում դրա սահուն իրականացման նպատակով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---