Մոուրինյո. Հնարավոր է՝ կարող էի ավելի մեծ օգուտ ստանալ Մխիթարյանից

Մոուրինյո. Հնարավոր է՝ կարող էի ավելի մեծ օգուտ ստանալ Մխիթարյանից

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի փոխանակմանն «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի հետ: Մարզիչը նշել է, որ, հնարավոր է, կարող էր ավելի մեծ օգուտ քաղել Մխիթարյանի տաղանդից:

«Կարո՞ղ էր արդյոք Մխիթարյանն ավելի լավ դրսևորել իրեն իմ թիմում: Կարո՞ղ էի արդյոք ես ավելի մեծ օգուտ քաղել նրա տաղանդից: Կարո՞ղ էր նա ավելին անել հարմարվելու համար: Հնարավոր է, բայց ես ոչ մի բանի համար չեմ ափսոսում»,-հայտարարել է Մոուրին յոն, գրում է DailyMail-ը:

Ըստ նրա, Մխիթարյանը մտել է ՄՅՈւ պատմության մեջ, և բոլորն ուրախ են, որ հաջողվեց փոխանակում կատարել սկզբունքային հակառակորդների միջև: Մոուրինյոն հույս է հայտնել որ այդպիսի փոխանակումներ ավելի հաճախ կլինեն: «Մանչեսթեր Յունայթեդն» ու «Արսենալը» փայլուն գործարք կնքեցին: Եվ ես, և Վենգերը ցնցող ֆուտբոլիստների կորցրեցինք, իսկ ֆուտբոլիստները մի առաջատար ակումբից մեկ այլ առաջատար ակումբ տեղափոխվեցին: Բոլորի համար գերազանց գործարք ստացվեց»,-ասել է Մոուրինյոն:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

Ընթերցեք նաև.Անրի. Ես Մխիթարյանի մեծ երկրպագուն եմ եղել

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---