Նեյմարը կարող է «Ռեալ» տեղափոխվել, բայց մի պայման կա

Նեյմարը կարող է «Ռեալ» տեղափոխվել, բայց մի պայման կա

PanARMENIAN.Net - ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարը կարող է մադրիդյան «Ռեալ» տեղափոխվել, եթե օգնի իր ակումբին հաղթել 2017/2018թթ. Չեմպիոնների լիգայում:

Փարիզյան ակումբի նախագահ Նասեր Ալ Հելաիֆին խոստացել է նրան, որ հաղթանակի դեպքում թույլ կտա տեղափոխվել Իսպանիա 2018-ի ամռանը, գրում է Lenta.ru-ն Goal.com-ի վրա հղումով:

Ինքը Նեյմարը պատմել է իր մերձավորներին, որ երազում է «Ռեալ» տեղափոխվել:

Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գնել Նեյմարին և պատարստ է գործարքի մեջ ներառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի հետ հարաբերությունները վատթարացել են: Ըստ Le 10 Sport-ի, բրազիլացու համար պայքարին է միացել ՄՅՈւ-ն, որը 500 մլն եվրո է առաջարկում նրա տեղափոխման համար:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: Ըստ ԶԼՄ-ների, նա այդպես էլ չկարողացավ հարմարվել փարիզյան կյանքին և երջանիկ չէ իր ակումբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---