Պոպով. ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Արցախում կհամալրվի ևս 7 դիտորդով

Պոպով. ԵԱՀԿ դիտորդական առաքելությունն Արցախում կհամալրվի ևս 7 դիտորդով

PanARMENIAN.Net - Կրակովում կայացած Ադրբեջանի և Հայաստանի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական ռիսկերի նվազեցման հետ կապված հարցեր, այդ թվում ԵԱՀԿ դիտորդական առաքելության ընդլայնման հարցը: Այդ մասին հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուս համանախագահ Իգոր Պոպովը ադրբեջանական ԱՊԱ գործակալությանը տված հարցազրույցում:

«Նախարարները սկզբունքային համաձայնություն են տվել միջնորդների պատրաստված փաստաթղթին, որով կարգավորվելու է լրացուցիչ 7 դիտորդի գործունեությունը», - ասել է ռուս համանախագահը: Նա հավելել է, որ մնացել է համաձայնեցնել միայն տեխնիկական մանրամասները՝ ընդլայնման մեխանիզմը գործարկելուց առաջ:

Պոպովը նշել է, որ բանակցություններում քննարկվել են նաև հակամարտության կարգավորման առավել բարդ հարցերը՝ «կարգավիճակի և տարածքների հետ կապված»: Նա հավելել է, որ համանախագահների արտահայտած նկատառումները կոչված են օգնելու կողմերին գտնել ընդունելի լուծումներ: Պոպովը տեղեկացրել է նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մտադիր են պարզել կողմերի դիրքորոշումը Երևանում և Բաքվում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ փետրվարի սկզբին կայանալիք հանդիպման ժամանակ:

Հունվարի 18-ին Կրակովում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարներ Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը։ Սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել իրականացնելու ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ընդլայնման վերաբերյալ պայմանավորվածությունը։Հանդիպմանը շարունակվել են 2017-ի դեկտեմբերին կայացած քննարկումները՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթաժողովներին ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիների շուրջ

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---