Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Tradewise Chess Festival-ում

Արոնյանը երկրորդ անընդմեջ հաղթանակն է տարել Tradewise Chess Festival-ում

PanARMENIAN.Net - Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի (276 մասնակից, 10 տուր) երրորդ տուրում Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Սարա Հոլտին (Գերմանիա):

Լիլիթ Մկրտչյանը սևերով ոչ ոքի է խաղացել Ֆաբիան Լիբիժևսկու (Ֆրանսիա) հետ:

Երեք տուրից հետո Արոնյանը 2.5 միավորով զբաղեցնում է 24-րդ տեղը, իսկ Մկրտչյանը 2 միավորով գտնվում է 78-րդ հորիզոնականում, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---