ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Մեր հակառակորդ երկրների էներգետիկ պաշարներն ինքնըստինքյան ՀՀ-ն դարձնում են «կանաչ» երկիր

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան. Մեր հակառակորդ երկրների էներգետիկ պաշարներն ինքնըստինքյան ՀՀ-ն դարձնում են «կանաչ» երկիր

PanARMENIAN.Net - Պատմականորեն մեր հակառակորդ երկրները էներգետիկ հարուստ պաշարներ են ունեցել, ինչը Հայաստանն ինքնըստինքյան «կանաչ» երկիր է դարձնում: «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ, այսպիսի հայտարարություն է արել ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը, Կալիֆոռնիայի նահանգի նախաձեռնությամբ ՀՀ դեսպանատանը կազմակերպված շրջակա միջավայրի պահպանության համաժողովին:

Դեսպանի խոսքով, 1990-ականների էներգետիկ ճգնաժամից հետո Հայաստանում լավ են գիտակցում էլեկտրական էներգիայի արժեքը:

Անդրադառնալով Կալոֆոռնիայի օրինակով «կանաչ» տնտեսություն զարգացնելու հեռանկարին, Հովհաննիսյանը նշել է, որ նահանգը Հայաստանի տնտեսական կարևորագույն գործընկերն է. դրա տնտեսական հիմնական ուղղություները համընկնում են Հայաստանում առավել ակտիվ ուղղությունների հետ:

Համաժողին «Կալիֆոռնիան կանաչ է դառնում» գրքի հեղինակ Դայան Ուիթենբերգն էլ նկատել է, որ Հայաստանը, չունենալով բնական մեծ պաշարներ, ունի արևային և քամու էներգիայի արտադրությունը զարգացնելու մեծ ներուժ:

«Կալիֆոռնիայի օրինակն ապացուցեց՝ կարելի է լուրջ տնտեսական աճ գրանցել մաքուր արտադրության պայմաններում», -ասել է նա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---