Արոնյանը ոչ ոքի է խաղացել Tradewise Chess Festival-ի 4-րդ տուրում

Արոնյանը ոչ ոքի է խաղացել Tradewise Chess Festival-ի 4-րդ տուրում

PanARMENIAN.Net - Ջիբրալթարում ընթացող Tradewise Chess Festival շախմատի միջազգային մրցաշարի չորրորդ տուրում Լևոն Արոնյանը սևերով ոչ ոքի է խաղացել ռուսաստանցի Սերգեյ Գրիգորյանցի հետ:

Լիլիթ Մկրտչյանը ոչ ոքի է խաղացել սպիտակներով Վլադիմիր Եպիշինի հետ, որը նույնպես ՌԴ-ն է ներկայացնում:

Չորս տուրից հետո Արոնյանը 3 միավորով զբաղեցնում է 29-րդ տեղը, իսկ Մկրտչյանը 2.5-ով՝ 78-րդ:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---