Անդրանիկ Մակարյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել

Անդրանիկ Մակարյանը ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ է նշանակվել

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, Անդրանիկ Մակարյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի մարտական պատրաստության վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։

Համապատասխան հրամանագիրը տեղադրված է ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։

2016 թվականի հուլիսին գեներալ-մայոր Անդրանիկ Մակարյանը նշանակվել է զորքերի (ուժերի) միացյալ խմբավորման հրամանատար։

Մինչ այդ նա զբաղեցնում էր չորրորդ բանակային կորպուսի հրամանատարի պաշտոնը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---