BBC-ն ու Netflix-ը համատեղ սերիալ կթողարկեն, որը կարող է մրցակցել «Գահերի խաղի» հետ29 հունվարի 2018 - 14:22 AMT PanARMENIAN.Net - BBC և Netflix ընկերությունները կմիավորվեն «Տրոյա. Քաղաքի անկումը» (Troy: Fall of a City) սերիալի նկարահանումների համար: 8 սերիանոց սերիալը կպատմի Տրոյայի անկման պատմությունը տրոյացիների տեսակետից և ցույց կտա, թե ինչպես է գեղեցկուհի Ելենան լքում ընտանիքն ու ամուսնուն և սկիզբ դնում 10-ամյա պատերազմին, գրում է Daily Mail-ը: Սերիալի սցենարը գրել է Դևիդ Ֆարը: BBC-ում հուսով են, որ սերիալը կկարողանա մրցակցել HBO-ի հայտնի նախագծի՝ «Գահերի խաղը» սերիալի հետ: Ըստ նախնական տվյալների, յուրաքանչյուր էպիզոդի համար նախատեսվում է ծախսել մոտ 2 մլն եվրո, ինչը նշանակում է, որ նախագիծը կդառնա BBC-ի ամենաթանկ շոուներից մեկը: Նախագծի մասին հայտարարվել էր դեռևս 2015-ին: Ըստ Ֆարի, բոլորին է ծանոթ Տրոյայի պատմության հունական տեսակետը, սակայն, եթե նայելու լինենք այդ պատմությանը տրոյացիների տեսակետից, միանգամայն այլ պատմություն կստացվի: Տրոյան հնագույն քաղաք է Փոքր Ասիայի հյուսիս-արևմուտում, Էգեյան ծովի ափին, Դարդանելի նեղուցի մուտքի մոտ։ Եղել է Տրովադայի քաղաքական խոշոր կենտրոնը մ. թ. ա. 3-2 հազարամյակներում։ Մոտ մ. թ. ա. 1200 թ. Տրոյան պաշարել և գրավել են հույները։ Այդ իրադարձությունը նկարագրվել է Հոմերոսի «Իլիական» և «Ոդիսական» պոեմներում։ Photo. BBC/Wild Mercury Productions Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |