Ադրբեջանի սև ցուցակը կհամալրվի ևս մեկ եվրոպացի խորհրդարանականով29 հունվարի 2018 - 17:00 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանը սև ցուցակում կներառի վերջերս Արցախ այցելած եվրախորհրդարանական Լարս Ադակտուսսոնին: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմետ Հաջիևը: Ըստ Հաջիևի, Եվրախորհրդարանի պատգամավորի այցն Արցախ կազմակերպել էր «Բրյուսելում գործող հայկական լոբբին», գրում է Haqqin.az-ը: «Վերոնշյալ պատգամավորի անունը կընդգրկվի անցանկալի անձանց ցուցակում», -ասել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը: Հունվարի 26-ին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է նախօրեին Ստեփանակերտ ժամանած Եվրախորհրդարանի պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Լարս Ադակտուսսոնի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման ընթացքում կողմերը խոսել են նաև մարդու հիմնարար իրավունքների և ազատությունների, խորհրդարանական մակարդակով համագործակցության, Արցախում դատական համակարգի անկախության և օրենքի գերակայության թեմաներով: Հանդիպման ընթացքում արցախցի խորհրդարանականները հյուրերի հետ մտքեր են փոխանակել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության հնարավոր լուծումների, անվտանգության, արցախյան ազատագրական պայքարի 30-ամյա հոբելյանի, Արցախում տեղական ինքնակառավարման և ներքաղաքական այլ հարցերի շուրջ: Հղումներ թեմայով. Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը |