Բիթքոինը զիջել է լավագույնի դիրքերը կրիպտոարժույթների վարկանիշում

Բիթքոինը զիջել է լավագույնի դիրքերը կրիպտոարժույթների վարկանիշում

PanARMENIAN.Net - Ամերիկյան Weiss վարկանիշային գործակալությունը լավագույն կրիպտոարժույթ է ճանաչել բիթքոինի գլխավոր մրցակից Ethereum-ը: Այն վարկանիշում ստացել է B, իսկ բիթքոինը՝ С+ գնահատականը: Այս մասին գրում է Lenta.ru-ն:

Գործակալության պարզաբանմամբ, չնայած բիթքոինն ավելի բարձր արժեք ունի շուկայում, ինչպես նաև «ազդեցիկ բրենդ» է, սակայն գործարքների հետ կապված բարդությունները ազդում են նրա վարկանիշի վրա: Զուգահեռ սրան, Ethereum-ի դեպքում գործարքներն ավելի արագ ու հարթ են:

Վարկանիշում ընդգրկված է 74 կրիպտոարժույթ: Դրանցից ոչ մեկը չի ստացել առավելագույն գնահատականը, քանի որ, ըստ գործակալության, կրիպտոարժույթները չափազանց անկայուն են:

Cointelegraph-ը Weiss-ի այս վարկանիշն անվանել է «սխալ», քանի որ՝ օրինակ Cardano կրիպտոարժույթը, որը գոյություն ունի միայն թղթի վրա, ավելի բարձր դիրք ունի քան բիթքոինը: Իսկ LDJ Capital-ի գլխավոր տնօրեն Դեվիդ Դրեյքը, ընդհակառակը, Forbes-ի հետ զրույցում վարկանիշը որակել է վստահելի:

Վարկանիշի հրապարակումից հետո, հունվարի 29-ին Ethereum-ի արժեքն աճել է մինչև $1256: Իսկ բիթքոինի արժեքը նվազել է 3,7%-ով ՝ կազմելով $11,200:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---