Բրիտանիայում վախճանվել է ավելի քան 150 ժառանգ ունեցող տատիկը

Բրիտանիայում վախճանվել է ավելի քան 150 ժառանգ ունեցող տատիկը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայում վախճանվել է ռեկորդակիր տատիկը, որն ավելի քան 150 թոռ, ծոռ և ծոռնորդի ուներ: Մարգարեթ Հովարդը հեռացել է կյանքից 98 տարեկանում հիվանդանոցում՝ 9 ողջ մնացած երեխաների շրջապատում, որոնց տարիքը 50-70 տարեկան է: Կինը մինչև իր մահը իր բազմաթիվ ժառանգների օգնության կարիքը չի զգացել, գրում է Lenta.ru-ն Daily Mail-ի վրա հղումով:

Հովարդը «Մանչեսթեր Յունայթեդի» մեծ երկրպագու էր: Նա շատ էր սիրում ֆուտբոլ նայել իր ժառանգների հետ միասին:

Հովարդի թոռնուհի Ամանդա Միկինը խոստովանել է, որ հանգուցյալը սիրում էր, երբ ամբողջ ընտանիքը հավաքվում էր: «Նա որևէ բան է գործել ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար: Բոլոր աղջիկները չէին հեռանում նրանից, բայց հենց որ սկսվում էր ֆուտբոլային հանդիպումը, նա վազում էր տղաների մոտ»,-հիշում է նա:

Հովարդին կհուղարկավորեն հունվարի 31-ին, կհավաքվեն նրա բոլոր հարազատները՝ 45 թոռ, 84 ծոռ և 25 ծոռի երեխա: Նա ունեցել է 12 երեխա, միայն մեկն է նրանցից մահացել վաղ հասակում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---