ԶԼՄ. Իբրահիմովիչը մտադիր է ՄՅՈւ-ից ամերիկյան ակումբ հեռանալ29 հունվարի 2018 - 19:05 AMT PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մտադիր է ակումբից Լոս Անջելեսի «Գալաքսի» հեռանալ «Արսենալի» հարձակվող Ալեքսիս Սանչեսի տրանսֆերից հետո: Այս մասին գրում է բրիտանական Мetro-ն: Աղբյուրը գրում է, որ Սանչեսի տեղափոխությամբ, հնարավոր է՝ Իբրահիմովիչի խաղային ժամանակը նվազի: ESPN–ի փոխանցմամբ, շվեդ հարձակվողը այժմ ինտենսիվ բանակցությունների մեջ է ամերիկյան ակումբի հետ: Ակումբում վստահ են, որ կարող են ՄՅՈւ-ից գնել 36-ամյա ֆուտբոլիստին: Ապրիլին ստացած ծնկի վնասվածքի պատճառով ֆուտբոլիստը վերջին մրցաշարում «կարմիր սատանաների» կազմում մասնակցել է ընդամենը 7 հանդիպման՝ խաղադաշտում 187 րոպե անցկացնելով: Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել 2017 թվականի օգոստոսին: Ուշագրավ Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը Ազատ ծրագիրը նախատեսված է հունվարի 12-ին Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը | «Էջմիածին» դաշինքի ղեկավար Սևակ Խաչատրյանն ազատ է արձակվել նրա մոտ զենք-զինամթերք չի հայտնաբերվել Սալիվան. ԱՄՆ-ն խորապես մտահոգված է Վրաստանում ժողովրդավարության նահանջով Նա հավելել է, որ ԱՄՆ–ն սատարում է վրաց ժողովրդին ՀՀ նախագահն ԱՄՆ-ում հանդիպել է կուսակցությունների ներկայացուցիչների հետ Նա մանրամասներ է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացքող սահմանազատման գործընթացի վերաբերյալ Սամվել Բաբայան․ Նիկոլին սարքել եք անփոխարինելի, փողոցից ում էլ բռնեն՝ իրենից վատ վարչապետ չի լինի, թող հրաժարական տա Նա ասել է, որ պետք է գնալ նոր ընտրությունների |