Նալբանդյան․ Ավելորդ չէր լինի Ալիևին թույլ տալ մասնակցել Երևանի 2800-ամյակին

Նալբանդյան․ Ավելորդ չէր լինի Ալիևին թույլ տալ մասնակցել Երևանի 2800-ամյակին

PanARMENIAN.Net - Ավելորդ չէր լինի հնարավորություն տալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին մասնակցել Երևանի 2800-ամյակի տոնական միջոցառումներին։

Այս մասին է հայտարարել ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը, մեկնաբանելով Ադրբեջանի նախագահի՝ Երևանը 1918-ին հայերին նվիրելու մասին հայտարարությունը։ «Առաջին անգամը չէ, որ Բաքվից այդպիսի հայտարարություններ են անում: Դա մոտավորապես այն շարքից է, որ ասում են Արցախն էլ պատմական Ադրբեջանի տարածք է», - նշել է Նալբանդյանը, հայտնում է Aysor.am-ը։

Արտաքին գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ միգուցե Ալիևը տեղում պատմությանը ծանոթանալու հնարավորություն կստանար։

Ադրբեջանցի պատմաբանները, պետական այրերն ու քարոզիչները պարբերաբար հայտարարում են Անդրկովկասյան ֆեդերացիայի փլուզման ու Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի անկախացման փուլում Երևանը հայերին որպես մայրաքաղաք «նվիրելու» կամ անգամ 100 տարով այն «ժամանակավորապես հանձնելու» մասին։

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---