Ֆիլմ Արցախի մասին. «Կյանքը երբեք նույնը չի մնում Արցախ այցելելուց հետո» (վիդեո)

Ֆիլմ Արցախի մասին. «Կյանքը երբեք նույնը չի մնում Արցախ այցելելուց հետո»

PanARMENIAN.Net - Լեռնային կիրճեր, հինավուրց վանքեր, հին գյուղեր, ժամանակակից քաղաքներ և զարմանալի մարդիկ՝ այդ ամենը կարելի է տեսնել Արցախի Հանրապետության մասին նոր ֆիլմում: Այդ մասին գրում է TravelBlog.lv-ն:

Հայտնի լատվիացի բլոգեր Ալեքսանդր Ալիմովը և լիտվացի Ստանիսլավ Գորբունովը 2017-ի սեպտեմբերին այցելել էին Արցախ: Ֆիլմը կոչվում է «Ուղևորություն դեպի Լեռնային Ղարաբաղ», այն տևում է 16 րոպե: TravelBlog.lv նախագծի թիմի անդամները Լատվիայից և Լիտվայից մեկ շաբաթ են անցկացրել Արցախում, եղել ամենահեռավոր անկյուններում, շփվել ամենատարբեր մարդկանց հետ:

Կյանքը երբեք նույնը չի մնում Արցախ այցելելուց հետո՝ այս խոսքերով է սկսվում ֆիլմը:

«Ֆիլմի նպատակն է բացահայտել այդ հրաշալի վայրն աշխարհի համար և նրա հսկայական զբոսաշրջային պոտնեցիալը: Չնայած բոլոր քաղաքական բարդություններին, այստեղ հազարամյակներ շարունակ հյուրընկալ ու պարզ մարդիկ են ապրում և ուրախությամբ են ընդունում բոլոր նրանց, ով ցանկանում է այցելել այդ վայրերը: Ֆիլմում նշվում է, որ վերջին տարիներին շատ բան է արվել երկիրն ամբողջ աշխարհի համար գրավիրչ դարձնելու նպատակով: Լավ ճանապարհներ են կառուցվել, տարբեր ճաշակի ու գնի հյուրանոցներ են բացվել, էքստրեմալ և ճանաչողական երթուղիներ են անցկացվել լեռներում»,-գրել է իր բլոգում Ալիմովը:

Հեղինակները նշում են, որ ֆիլմը հեշտ էր նկարահանել, քանի որ Արցախում հետաքրքիր ու գեղեցիկ վայրերի պակաս չկա: Ըստ հեղինակների, դրոնով արված կադրերը թույլ են տալիս բացահայտել Գանձասարի ու Դադիվանքի ամբողջ գեղեցկությունը, զգալ կիրճերի խորությունն ու լեռների բարձրությունը: Հետաքրքիր են նաև տեղաբնակների սովորույթներն ու ավանդույթները: Չի անտեսվել նաև ղարաբաղյան խոհանոցը:

Ֆիլմը շատ կենդանի ու գեղեցիկ է ստացվել: Ֆիլմի հեղինակները հավատում են, որ այդպիսի Լեռնային Ղարաբաղը բոլորի սրտով կլինի՝ չէ որ Երկիր մոլորակը շատ փորք է ճամփորդություններն արգելելու համար:

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---