Մատան հաջողություն է մաղթել Մխիթարյանին

Մատան հաջողություն է մաղթել Մխիթարյանին

PanARMENIAN.Net - «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Խուան Մատան հաջողություն է մաղթել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին, որը ՄՅՈւ-ից տեղափոխվել է Լոնդոնի «Արսենալ»:

«Ցանկանում եմ մեկ անգամ ևս հաջողություն և ամենայն բարիք մաղթել Հենրիխ Մխիթարյանին՝ մեծ տաղանդի տեր ֆուտբոլիստին և ընկերոջը, որը լավագույնին է արժանի: Վայելիր խաղը նոր ակումբում, շուտով կտեսնվենք»,-գրել է Մատան One Hour Behind իր բլոգում:

Հունվարի 30-ին Մխիթարյանը կարող է իր առաջին հանդիպումն անցկացնել «Արսենալի» կազմում` մասնակցելով «Սուոնսիի» հետ Պրեմիեր լիգայի հերթական մրցափուլի խաղին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---