Նեյմար. Ռոնալդուն հայելի է, որի մեջ ինձ եմ տեսնում

Նեյմար. Ռոնալդուն հայելի է, որի մեջ ինձ եմ տեսնում

PanARMENIAN.Net - ՊՍԺ հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ շատ է հարգում Կրիշտիանու Ռոնալդուին՝ խոսելով առաջիկա հանդիպումների մասին Մադրիդի «Ռեալի» հետ:

«Շատ եմ հարգում Կրիշտիանուին այն ամենի համար, ինչ նա արել է: Նա հայելի է, որի մեջ ես ինձ եմ տեսնում: Նա 10 տարի պահպանեց լավագույն մակարդակը, ինչպես Մեսսին: Մենք բոլորս ուզում ենք Մեսսիին ու Ռոնալդուին նմանվել: Բայց «Ռեալը» միայն Կրիշտիանու Ռոնալդուն չէ, այնտեղ շատ են բարձրակարգ ֆուտբոլիստները»,-ասել է Նեյմարը, հայտնում է Eurosport-ը:

ՊՍԺ-ն ու «Ռեալը» հանդիպելու են փետրվարի 14-ին Մադրիդում և մարտի 6-ին Փարիզում:

Ավելի վաղ լուրեր էին տարածվել, որ Նեյմարը կարող է մադրիդյան «Ռեալ» տեղափոխվել, եթե օգնի իր ակումբին հաղթել 2017/2018թթ. Չեմպիոնների լիգայում: Հունվարի 14-ին հայտնի դարձավ, որ մադրիդյան ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը մտադիր է գնել Նեյմարին և պատարստ է գործարքի մեջ ներառել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին, որի հետ հարաբերությունները վատթարացել են: Ըստ Le 10 Sport-ի, բրազիլացու համար պայքարին է միացել ՄՅՈւ-ն, որը 500 մլն եվրո է առաջարկում նրա տեղափոխման համար:

Նեյմարը ՊՍԺ է տեղափոխվել 2017-ի ամռանը «Բարսելոնայից» ռեկորդային 222 մլն եվրոյով: Ըստ ԶԼՄ-ների, նա այդպես էլ չկարողացավ հարմարվել փարիզյան կյանքին և երջանիկ չէ իր ակումբում:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---