Նախագահի պահանջն ԱԳՆ-ից՝ մի փոքր ավելի «թափով» աշխատել

Նախագահի պահանջն ԱԳՆ-ից՝ մի փոքր ավելի «թափով» աշխատել

PanARMENIAN.Net - Հայկական դիվանագիտության արդյունավետության բարձրացումն օրվա հրամայական է: ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ, ԱԳՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանն այսպիսի հայտարարություն է արել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:

Նա հորդորել է, գիտակցելով արտաքին քաղաքական խնդիրների լրջությունը, մի փոքր ավելի թափ հաղորդել գերատեսչության աշխատանքին:

«Կարծում եմ, որ արդեն հասունացել է ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությունը վերանայելու և արդիականացնելու ժամանակը: Պատահական չէ, որ այս գաղափարը ես առաջ եմ քաշում և հնչեցնում եմ հենց արտաքին գործերի նախարարությունում։ Հայաստանի ազգային անվտանգության առաջնային մարտահրավերները հիմնականում առնչվում են կամ, ավելի ճիշտ, ուղղակիորեն փոխկապակցված են մեր արտաքին միջավայրի հետ», - ասել է նախագահը և հավելել, որ ակնկալում է ԱԳՆ-ի շոշափելի դերակատարումը այդ փաստաթղթի վերանայման ամբողջ գործընթացում։

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, Սարգսյանն ասել է, որ կարգավորման գործընթացում վերջին տասը տարիներին իրականացված հետևողական աշխատանքի շնորհիվ հայկական կողմի դիրքերը շեշտակիորեն ամրապնդվել են:

«Միաժամանակ, որքան էլ որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը մեր արտաքին օրակարգի առաջնագծում է, Հայաստանի արտաքին քաղաքականությունը, իհարկե, չպետք է սահմանափակվի ու պտտվի միայն այս հարցի շուրջ։ Մեր արտաքին քաղաքականության առանցքում, բնական է, որ պետք է լինեն երկրի ազգային շահերը, և Հայաստանի ակտիվ մասնակցությունը միջազգային օրակարգի օրախնդիր հարցերին դրական ազդեցություն կունենա մեր տեսակետները առաջ մղելու գործում»,- նշել է նախագահը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---