Հայ գործարարի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են. Բիթքոինով $5 մլն էին պահանջում

Հայ գործարարի որդուն և ազգականին առևանգողները ձերբակալվել են. Բիթքոինով $5 մլն էին պահանջում

PanARMENIAN.Net - Ուկրաինայի և ՌԴ սահմանին ձերբակալվել են հայ գործարար Սերգեյ Մանուկյանի որդու և զարմիկի առևանգման մեջ կասկածվող անձինք՝ 22-ամյա մի կին և նրա 41-ամյա կենակիցը: Այդ մասին հայտարարել է Կիևում ազգային ոստիկանության գլխավոր վարչության պետ Անդրեյ Կրիշչենկոն:

«Երկու եղբայրներին, ՀՀ քաղաքացիներին առևանգել էին Կիևում անցորդների աչքի առաջ և անազատության մեջ պահել 70 օր: Նրանց ազատ արձակելու համար առևանգողները փրկագին էին պահանջել հայտնի հայաստանցի գործարարից՝ առևանգվածներից մեկի հոր: Պահանջել էին 5 մլն դոլար բիթքոինով»,-գրում է fakty.ua-ն:

Հանցագործների ինքնությունը հաջողվել է պարզել, երբ առևանգվածներից մեկիկն հաջողվել է փախչել:

«Տղային ինչ-որ կերպ հաջողվել էր դուրս պրծնել շղթաներից, նա կոտրել էր պատուհանի ապակին և դուրս թռել 2-րդ հարկից: Նրան հաջողվել էր փախչել և ոստիկանություն կանչել: Պահակը, տեսնելով, որ պատանդներից մեկին հաջողվել է փախչել, ինքն էլ է փախել: Առևանգողներին ձերբակալել են, երբ նրանք պատրաստվում էին հատել ՌԴ սահմանը:

Ձերբակալվածներն իրենց մեղքը չեն ընդունում, սակայն նրանց մոտ հայտնաբերվել են նյութեր այլ ազդեցիկ և հարուստ մարդկանց մասին: Հավանաբար, նրանք նոր առևանգումներ էին պատրաստում»,-ասել է ոստիկանության ներկայացուցիչը, գրում է «Ֆակտին»:

Հունվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ուկրաինայում առևանգված Հայաստանի քաղաքացիներն ազատության մեջ են: Այդ մասին հայտարարեց Հայաստանի դեսպան Անդրանիկ Մանուկյանը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---