Մխիթարյանը հունվարի լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում է

Մխիթարյանը հունվարի լավագույն տրանսֆերների խորհրդանշական հավաքականում է

PanARMENIAN.Net - Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը «Մանչեսթեր Յունայթեդից» տեղափոխվել է «Արսենալ», ընդգրկվել է հունվարի լավագույն ֆուտբոլային տրանսֆերների խորհրդանշական հավաքականում՝ ըստ Goal.com-ի:

Լավագույն տրանսֆերների թվում է նաև չիլիացի հարձակվող Ալեքսիս Սանչեսը, որն «Արսենալից» ՄՅՈւ տեղափոխվեց:

«ՄՅՈւ-ում Ժոզե Մոուրինյոյի կողմից անտեսված Մխիթարյանը Պրեմիեր լիգային մասնակցելու երկրորդ շանսն է ստացել՝ տեղափոխվելով «Արսենալ»,-գրում է պարբերականը:

Խորհրդանշական հավաքականում են նաև Ժուլիո Սեզարը, Սոարես Էսպինդոլան, Վիրջիլ վան Դեյկը, Խավիեր Մասկերանոն, Երրի Մինան, Տեո Ուոլքոթը, Ռոսս Բարքլին, Ռաֆինյան, Ֆիլիպե Կոուտինյոն և Դենիել Սթարիջը:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---