Հայազգի պրոդյուսերի ֆիլմը «Սեզարում» կպայքարի լավագույնի կոչման համար

Հայազգի պրոդյուսերի ֆիլմը «Սեզարում» կպայքարի լավագույնի կոչման համար

PanARMENIAN.Net - Հայկական ծագում ունեցող ֆրանսիացի պրոդյուսեր Ալեքսիս Դուլգերյանը«Փոքրիկ ֆերմերը» (Petit Paysan) ֆիլմի համար նոմինացվել է Ֆրանսիայի ազգային «Սեզար» կինոմրցանակի «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:

«Արյունոտ կաթ» ֆիլմում միայնակ ֆերմերն անում է ամեն ինչ՝ իր կովերին համաճարակից փրկելու համար: Ֆիլմի ռեժիսորն է Հուբերտ Շարուելը:

Կինոարվեստի և կինոտեխնիկայի ակադեմիայի նախագահ Ալեն Թերզյանը ներկայացրել է նաև մրցանակաբաշխության մյուս անվանակարգերում առաջադրվածների ցանկը: Իսպանացի դերասանուհի Պենելոպե Կրուզը կստանա պատվո մրցանակ ակադեմիայի կողմից:

43-րդ «Սեզար» կինոմրցանակաբաշխությունը կկայանա մարտի 2-ին Փարիզում:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---