Վրաստանում կխստացնեն պայքարն «օրենքով գողերի» դեմ

Վրաստանում կխստացնեն պայքարն «օրենքով գողերի» դեմ

PanARMENIAN.Net - Վրաստանի ՆԳՆ-ն օրենսդրական փոփոխություններ է մշակել, որոնց համաձայն կխստացվի քրեական պատիժն «օրենքով գողերի», նրանց կողմնակիցների և «գողական հանրության» անդամների համար: Այդ մասին հայտարարել է ՆԳՆ ղեկավար Նաթիա Մեզվրիշվիլին:

Օրենքի խստացման մտադրության մասին հայտնի դարձավ դեռ 2016-ի դեկտեմբերին: Այդ նպատակով Վրաստանի ՆԳՆ նախկին ղեկավար Գեորգի Մգեբրիշվիլին նույնիսկ հատուկ խումբ էր գործուղել Իտալիա, որտեղ մեծ փորձ ունեն կազմակերպված հանցավորության դեմ պայքարում:

Ըստ նոր օրինագծի, քրեորեն պատժելի գործողությունների շրջանակն ընդլայնվում է: «Մասնավորապես, հանցագործություն կհամարվի աջակցությունը «գողական աշխարհին», «գողական հավաքի» կազմակերպումը, ինչպես նաև «օրենքով գողին» դիմելը»,-ասել է Մեզվրիշվիլին, գրում է «Sputnik-Գրուզիան»:

«Անդամակցությունը գողական հանրությանը» և «օրենքով գող» հոդվածները հայտնվեցին Վրաստանի ՔՕ-ում 2005-ին: Սաակաշվիլիի թիմը փաստացի պատերազմ հայտարարեց կազմակերպված հանցավորությանը: Սկզբից, «Գողական հանրությանն անդամակցելու» համար ազատազրկում էին 3-8 տարով, տուգանքով, կամ առանց դրա, իսկ «օրենքով գողերին» 5-10 տարվա ազատազրկում էր սպառնում, տուգանքով կամ առանց դրա: Մեկ տարի անց՝ 2006-ին ՔՕ-ն խստացվեց: Այժմ «Անդամակցությունը գողական հանրությանը» պատժվում է 5-8 տարվա ազատազրկմամբ տուգանքով կամ առանց տուգանքի: Իսկ «օրենքով գողերին» 7-10 տարվա ազատազրկում է սպառնում, տուգանքով կամ առանց տուգանքի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---