Ֆերմերներ. Անասնակերի թանկացումը՝ մսի գնաճի հիմնական պատճառ

Ֆերմերներ. Անասնակերի թանկացումը՝ մսի գնաճի հիմնական պատճառ

PanARMENIAN.Net - Շուկայում գրանցված մսի գնաճը հիմնականում անասնակերի թանկացման հետևանք է: Այս մասին ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի փոխանցմամբ, նախարար Իգնատի Առաքելյանի հետ հանդիպմանն ասել են անասնաբուծությամբ զբաղվող ֆերմերները:

Խոզաբուծությամբ զբաղվող ընկերությունների ներկայացուցիչներն առաջարկել են, որ անասնակերի պահեստային ֆոնդ ստեղծվի, ինչը թույլ կտա խուսափել խոզի մսի գնի տատանումից՝ հաշվի առնելով, որ գնի ձևավորման 80%-ը անմիջականորեն պայմանավորված է անասնակերի գնով:

Ըստ նրանց՝ խոզի մսի գնաճը մասամբ պայմանավորված է միջազգային շուկայի գնային քաղակաքականությամբ և անասնակեր հանդիսացող գարու և ցորենի թանկացմամբ: Հացահատիկի շուկայում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ ներկայումս մոտ 40% գնաճ կա:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև անասնաբուծության զարգացմանը միտված պետական օժանդակության ծրագրերի մշակմանը, գյուղատնտեսական կենդանիների նույնականացման և համարակալման համակարգի ներդրմանը, «Գյուղատնտեսական կենդանիների պատվաստումներ» ծրագրի շրջանակում 2017 թվականին իրականացվածախտորոշիչ և կանխարգելիչ միջոցառումների արդյունքներին, պարտադիր սպանդանոցային մորթին անցմանգործընթացին առնչվող հարցեր:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---