ԶԼՄ. Մխիթարյանը «հույսի նշույլներ» է ցույց տվել (վիդեո)

ԶԼՄ. Մխիթարյանը «հույսի նշույլներ» է ցույց տվել

PanARMENIAN.Net - Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» տեղափոխված Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հույսի նշույլներ է ցույց տվել զինագործների» կազմում իր առաջին խաղի ընթացքում: Այս մասին գրում է GiveMeSport կայքը:

«Մխիթարյանը հաճախակի էր տիրում գնդակին վտանագավոր դիրքերում և մրցակցի համար խնդիրներ ստեղծում: Նա չէր վախենում խաղային հնարավորություններ ստեղծելուց իր թիմակիցների համար», - գրում է աղբյուրը:

Հունվարի 30-ին Մխիթարյանն իր առաջին հանդիպումն է անցկացրել «Արսենալի» կազմում` մասնակցելով «Սուոնսիի» հետ Պրեմիեր լիգայի հերթական մրցափուլի խաղին: «Զինագործները» պարտվել են 3-1 հաշվով:

Մխիթարյանի տեղափոխումը «Մանչեսթեր Յունայթեդից» «Արսենալ» պաշտոնապես հաստատվել է հունվարի 22-ին: Հակառակ տեղափոխությունն է արել Ալեքսիս Սանչեսը: Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Լոնդոնի ակումբի կազմում շաբաթական £200.000 կստանա:

 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---