Շիրակի մարզի Աշոցք գյուղումփետրվարի 3-ից 4-ը դահուկավազքի փառատոն կանցկացվի: Այս մասին հայտնում է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ֆեյսբուքյան էջը:
Փառատոնն իրականացվում է ԵՄ պատվիրակության և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի նախաձեռնությամբ:
Այն կազմակերպվում է Հայաստանում առաջին անգամ անցկացվող EUSportFest-ի շրջանակում։
Հայտերի վերջնաժամկետն ավարտվել է հունվարի 31-ին: