1 փետրվարի 2018 - 14:47 AMT
Բրիտանացի լորդը հրաժարական է տվել մի քանի րոպեով ուշանալու համար

Մեծ Բրիտանիայի լորդերի պալատի անդամ Մայքլ Բեյթսը ուշացել է խորհրդարանի նիստից՝ ապա շատ արագ ներողություն է խնդրել և հայտարարել, որ հրաժարական է տալիս:

Ըստ նրա, նույնիսկ մի քանի րոպե ուշացումը կարգապահական խախտում է, որի համար նա պետք է պատիժ կրի: Լորդի ելույթի ավարտին լորդերի պալատը սկսել է աղմկել և չի ընդունել Բեյթսի հրաժարականի որոշումը, գրում է TJ-ն:

«5 տարի, երբ ես պատասխանում էի խորհրդարանի հարցերին կառավարության անունից, ինձ թվում էր, որ մենք պետք է պահպանենք հարգանքի և քաղաքավարության ամենաբարձր չափանիշները: Ես շատ եմ ամաչում, որ տեղում չէի, ուստի առաջարկում եմ վարչապետին ընդունել իմ հրաժարականը; Ներողություն եմ խնդրում»,-ասել է նա:

Սակայն Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հրաժարավել է ընդունել Բեյթսի հրաժարականը՝ նրա այդ արձագանքն «ավելորդ» համարելով, իսկ նրան անվանելով բարեխիղճ քաղաքական գործիչ;

Բեյթսը զբաղեցնում է այդ պաշտոնը 2008 թվականից: