ՄՕԿ. CAS որոշումը դեռ չի երաշխավորում արդարացված ՌԴ մարզիկների մասնակցությունն Օլիմպիադային

ՄՕԿ. CAS որոշումը դեռ չի երաշխավորում արդարացված ՌԴ մարզիկների մասնակցությունն Օլիմպիադային

PanARMENIAN.Net - Միջազգային օլիմպիական կոմիտեն՝ ՄՕԿ-ը, հայտարարությամբ է հանդես եկել ՌԴ 28 մարզիկի արդարացնելու վերաբերյալ Մարզական վերաքննիչ դատարանի (CAS) որոշման կապակցությամբ՝ նշելով, որ CAS որոշումը դեռ չի երաշխավորում նրանց մասնակցությունն Օլիմպիադային:

28 ռուսաստանցի մարզիկ ցմահ զրկվել էր Օլիմպիական խաղերին մասնակցելու իրավունքից, իսկ նրանց արդյունքները 2014-ի Օլիմպիադայում զրոյացվել էին:

«ՄՕԿ-ը գոհունակությամբ է ընդունել CAS որոշումը, մի կողմից, սակայն, մյուս կողմից՝ հիասթափված է: Մի կողմից 11 մարզիկի դեպքում հակադոպինգային կանոնների խախտումը հաստատում է սիստեմատիկ խախտումները Սոչիի Օլիմպիադայի հակադոպինգային համակարգում: Մյուս կողմից ՄՕԿ-ը շատ է ափսոսում, որ հանձնաժողովի անդամները չեն օգտագործել հակադոպինգային համակարգում սիստեմատիկ խախտումների գոյության ապացույցները մյուս 28 դեպքում: CAS որոշումը դեռ չի նշանակում, որ արդարացված մարզիկները կհրավիրվեն մասնակցելու Օլիմպիադային»,-ասվում է ՄՕԿ պաշտոնական հայտարարության մեջ, գրում է championat.com-ը:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---