Զեկույց. ՀՀ-ն ավտորիտարից հիբրիդային ռեժիմով երկիր է դարձել

Զեկույց. ՀՀ-ն ավտորիտարից հիբրիդային ռեժիմով երկիր է դարձել

PanARMENIAN.Net - Հայաստանը 167 երկրիի շարքում 111-րդ տեղն է զբաղեցրել բրիտանական Economist Intelligence Unit հետազոտական և խորհրդատվական ընկերության «Ժողովրդավարության ինդեքս-2017» վարկանիշում:

Զեկույցի համաձայն Հայաստանը 4,11 միավորով դասվել է հիբրիդային ռեժիմ (ժողովրդավարության և ավտորիտարության միջև գտնվող պետական համակարգ) ունեցող երկրների շարքին:

2016-ի զեկույցում Հայաստանն ավտորիտար երկրների խմբում էր և զբաղեցրել էր 120-րդ տեղը:

Հարևան Ադրբեջանը ընդգրկվել է ավտորիտար երկրների շարքում. վարկանիշում այն 148-րդն է: Վրաստանը և Թուրքիան համարվում են հիբրիդային ռեժիմով երկրներ՝ զբաղեցնելով համապատասխանաբար 79-րդ և 100-րդ հորիզոնականները: Իրանը նույնպես ավտորիտար է՝ 150-րդ հորիզոնական։

Զեկույցում նշում է, որ Հայաստանը բարելավել է իր դիրքերը, ավտորիտարներից հիբրիդայինների խմբում հայտնվելով, սահմանադրական փոփոխությունների արդյունքում, որոնցով կառավարման նախագահական համակարգից անցում է կատարում խորհրդարանականի։

Վարկանիշը ժողովրդավարության մակարդակով գլխավորում է Նորվեգիան, որին հաջորդում են Իսլանդիան, Շվեդիան, Նոր Զելանդիան և Դանիան։ Ամենաավտորիտար եկրներն են Հյուսիսային Կորեան, Սիրիան, Չադը, Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը և Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---