Երևանը՝ փետրվարի 23-ին ռուսաստանցիների զբոսաշրջային ուղղություններից

Երևանը՝ փետրվարի 23-ին ռուսաստանցիների զբոսաշրջային ուղղություններից

PanARMENIAN.Net - Երևանը ԱՊՀ այն 5 քաղաքներից մեկն է, ուր կմեկնեն ռուսաստանցիները փետրվարի 23-ին: Այդ մասին հայտնում է հյուրանոցների և բնակարանների ամրագրման ռուսական Tvil.ru ծառայությունը:

Վարկանիշը կազմվել է ըստ հարցումների և ամրագրումների 2018-ի փետրվարի 23-25-ի համար, որոնք տոնական օրեր են ՌԴ-ում:

Մինսկը, Աստանան, Բաքուն, Երևանն ու Տաշքենդը ԱՊՀ 5 նախընտրելի քաղաքներն են, ուր ճամփորդության և հանգստանալու նպատակով կմեկնեն ռուսաստանցիները Հայրենիքի պաշտպանի օրը:

Ըստ ծառայության Հայաստանի մայրաքաղաքում զբոսաշրջիկները միջինը 2 օր կանցկացնեն և օրական կացարանի համար կծախսեն 2.400 ռուբլի (20.400 դրամ):

Tvil.ru-ն հյուրանոցների, բնակարնների և տների ամրագրման առաջատար ռուսական կայք է:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---