6 մարտի 2008 - 20:14 AMT
Մեթյու Բրայզան մտահոգված է հրադադարի խախտմամբ Ղարաբաղի եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում
Այսօր ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Մեթյու Բրայզայի գլխավորած պատվիրակությանը, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Անդրադառնալով Երեւանում տեղի ունեցած վերջին իրադարձություններին` զրուցակիցները քննարկեցին Հայաստանում ստեղծված ներքաղաքական իրավիճակը, դրա կարգավորման ուղիները: Բացի այդ Վարդան Օսկանյանը եւ Մեթյու Բրայզան անդրադարձան նաեւ ԼՂ հիմնախնդրի կարգավորման բանակցություններին, այդ թվում` ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովում Ադրբեջանի կողմից ներկայացված բանաձեւին:

Այնուհետեւ Մ. Բրայզան, խոսելով Ադրբեջանում ունեցած իր հանդիպումների մասին, մտահոգություն հայտնեց օրերս Հայաստան-Ադրբեջան, ԼՂ-Ադրբեջան սահմանագծերում հրադադարի խախտման կապակցությամբ: Կողմերը մտքեր փոխանակեցին նաեւ միջազգային զարգացումների, ԱՄՆ-ում ընթացող նախագահական ընտրարշավի ու հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ: