Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Աֆրինի արվարձանները. 60 խաղաղ բնակիչ է զոհվել (վիդեո)

Թուրքիայի օդուժը ռմբակոծել է Աֆրինի արվարձանները. 60 խաղաղ բնակիչ է զոհվել

PanARMENIAN.Net - Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել խաղաղ բնակիչների հողատարածքներին սիրիական Աֆրինի շրջակայքում: Տեսանյութը հրապարակել է Directorate 4 Telegram-ալիքը, որը հետևում է ռազմական գործողություններին Մերձավոր Արևելքում:

Ըստ ալիքի, որը հղում է անում ակտիվիստներին, այսօրվա դրությամբ ռմբակոծությունների հետևանքով Աֆրինի մերձակայքում առնվազն 60 խաղաղ բնակիչ է զոհվել, ավելի քան 100-ը վիրավորվել է, գրում է Lenta.ru-ն:

Անկարան հունվարի 20-ին Աֆրինի քրդերի դեմ «Ձիթենու ճյուղ» ռազմական գործողությունն է սկսել: Որպես Թուրքիայի դաշնակիցներ են հանդես գալիս Սիրիայի ազատ բանակի գրոհայինները: Ռազմական գործողության մեկնարկից 2 օր անց Էրդողանը հայտարարեց, որ թուրքական զորքերը կհեռանան Սիրիայից, հենց որ գործողության նպատակն իրականացվի: Նա նշեց, որ Թուրքիայի գործողություններն ոչ թե քրդերի դեմ են ուղղված, այլ ահաբեկչական միջանցքի ստեղծման:

Դամասկոսը դատապարտել է թուրքական ներխուժումը և մեղադրել Անկարային ահաբեկիչներին սատարելու մեջ: Քրդերը մեղադրել են ՌԴ-ին դավաճանության մեջ, իսկ Կրեմլը կոչ է արել բոլոր կողմերին զսպվածություն դրսևորել և հարգել Սիրիայի տարածքային ամբողջականությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---