Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մտադի՞ր է ռազմական գործողություն կատարել Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Թուրքիան Ադրբեջանի հետ համատեղ մտադիր է ռազմական գործողություն կատարել Լեռնային Ղարաբաղում: Ինչպես հաղորդում է մակեդոնական Makfax գործակալությունը, հղում անելով ադրբեջանական «Ենի Մուսավաթ» թերթի վրա, արդեն նախապատրաստվում է համատեղ գործողությունը քուրդ գրոհայինների դեմ, որոնք իբր տեղակայվել են Ղարաբաղում Հյուսիսային Իրաքում թուրքական գործողությունից հետո: Ինչպես հաղորդում է «Ենի Մուսավաթը», «նույնիսկ ԱՄՆ-ն է հավանություն տվել այդ քայլին»: Ասվում է, որ արդեն ձեւավորվել է թուրք-ադրբեջանական շտաբ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---