Պոլանսկին Տարանտինոյի նոր ֆիլմի առանցքային հերոսը կլինի

Պոլանսկին Տարանտինոյի նոր ֆիլմի առանցքային հերոսը կլինի

PanARMENIAN.Net - Հայտնի հոլիվուդյան կինոռեժիսոր Քվենթին Տարանտինոն լեհ դերասանի որոնումներ է սկսել, որը խաղալու է երիտասարդ ռեժիսոր և պրոդյուսեր Ռոման Պոլանսկու դերը: Հենց այդ կերպարն է առանցքային լինելու նրա նոր ֆիլմում:

Հայտնի է, որ ֆիլմի գործողությունը, որն անվանում չունի, ծավալվելու է 1969-ին: Գլխավոր հերոսը դերասան է, որ որոշակի հաջողություն ունենալով հեռուստատեսությունում փորձում է մուտք գործել մեծ կինոբիզնես: Հիմնական պատմության համար որպես ֆոն կծառայեն սերիական մարդասպան Չարլզ Մենսոնի գործողությունները, որի հետևորդները սպանել են դերասանուհի Շերոն Թեյթին, որն այն ժամանակ Ռոման Պոլանսկու կինն էր: Այդ մասին գրում է Bird in Flight-ը Сollider-ի վրա հղումով:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ արդեն ֆիլմում նկարահանվելու համաձայնություն է տվել Լեոնարդո դի Կապրիոն: Տարանտինոն բանակցում է նաև Մարգո Ռոբբիի, Բրեդ Փիթի և Սեմյուել Ջեքսոնի հետ: Ենթադրվում է, որ ֆիլմն էկրան կբարձրանա 2019-ի օգոստոսի 9-ին՝ Շերոն Թեյթի մահվան 50-րդ տարելիցի օրը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---