ԱԺ ընտրություններում կրկնակի քվեարկած քաղաքացին 2 տարով ազատազրկվել է

ԱԺ ընտրություններում կրկնակի քվեարկած քաղաքացին 2 տարով ազատազրկվել է

PanARMENIAN.Net - ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է 2017 թվականի ապրիլի 2-ին ԱԺ ընտրություններում կրկնակի քվեարկելու փորձ կատարած անձի` երկու տարվա ազատազրկումը պայմանականորեն չկիրառելու մասին ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավճիռը բեկանելու վերաբերյալ բողոքը: Այս մասին հայտնում է ՀՀ գլխավոր դատախազության լրատվական ծառայությունը:

2017 թվականի հոկտեմբերի 10-ին դատարանը Հովհաննես Ղազարյանին մեղավոր էր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով և պատիժ էր նշանակել ազատազրկում երկու տարի ժամկետով: Դատարանը, սակայն, նույն դատավճռով որոշում էր ընդունել Ղազարյանի նկատմամբ նշանակված երկու տարի ժամկետով ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին` սահմանելով փորձաշրջան երեք տարի ժամկետով:

Վճիռը բողոքարկվել է Ավան և Նոր նորք վարչական շրջանների դատախազության դատախազի կողմից:

Ամբաստանյալ Հովհաննես Ղազարյանի նկատմամբ վերաջնական պատիժ է սահմանվել ազատազրկում երկու տարի ժամկետով՝ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններում որևէ պաշտոն զբաղեցնելու, ինչպես նաև ընտրական հանձնաժողովի անդամ, վստահված անձ կամ դիտորդ լինելու իրավունքից զրկելով 2 տարի ժամկետով:

Հովհաննես Ղազարյանը 2017-ի ապրիլի 2-ին գնացել է Երևանի թիվ 2/19 ընտրատեղամաս, որտեղ ժամը 09:14-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է ներկայացրել իր նույնականացման քարտը, ապա սահմանված կարգով քվեարկելուց հետո հեռացել է տեղամասից: Դրանից հետո Հովհաննես Ղազարյանը մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադարձել է նույն ընտրատեղամաս և ժամը 09:29-ին ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին է կրկին ներկայացրել իր նույնականացման քարտը, սակայն Հովհաննես Ղազարյանն իր կամքից անկախ հանգամանքներում չի կարողացել հանցագործությունն ավարտին հասցնել, քանի որ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:

Դեպքի առթիվ քրեական գործ էր հարուցվել 2017-ի ապրիլի 2-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---