Սիրիայում ռուսական մարտական ինքնաթիռ է խոցվել

Սիրիայում ռուսական մարտական ինքնաթիռ է խոցվել

PanARMENIAN.Net - Սիրիայում ՌԴ ռազմաօդային ուժերի Սու-25 ինքնաթիռ է խոցվել։

BBC Հաղորդմամբ, գրոհիչը խոցվել է Իդլիբ նահանգի օդային տարածքում։

Այն գտնվում է մի քանի խմբավորումների ենթակայության տակ, որոնց թվում են Ախրար աշ Շամն ու Թահրիր Աշ Շամը (վերջինս վերանվանված «Ան Նուսրան» է՝ «Ալ Ղաիդայի» հետ կամված խմբավորում)։

Օդաչուի ճակատագիրը հայտնի չէ, որոշ տվյալների ու տեսագրությունների համաձայն, նրան հաջողվել է փրկվել։

2017 թվականի դեկտեմբերին Խմեյմին ռազմաբազան, որտեղ տեղակայված են սիրիական պատերազմին մասնակցող ռուսական խմբավորման ուժերը, հարձակման թիրախ էր դարձել։ Մի քանի ինքնաթիռ վնասվել էր։

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---