Հետազոտություն. Բջջային հեռախոսները չեն վնասում մարդու առողջությանը

Հետազոտություն. Բջջային հեռախոսները չեն վնասում մարդու առողջությանը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Առողջության ազգային ինստիտուտի հետազոտության արդյունքները չեն հաստատել, որ բջջային հեռախոսները կարող են վնաս հասցնել մարդու առողջությանը:

Թեև առնետների մոտ ռադիոճախային ճառագայթման ազդեցության ժամանակ ավելանում է ԴՆԹ վնասման և ուռուցքների առաջացման ռիսկը, փորձագետները նշում են, որ չի կարելի մարդկանց համար ճշմարիտ համարել կրծողների վրա անցկացված փորձերի արդյունքները, գրում է Lenta.ru-ն Science Alert-ի վրա հղումով:

Փորձի ժամանակ օգտագործվել է մոտ 3000 առնետ, որոնց տեղադրել են հատուկ խցիկներում՝ 2G և 3G բջջայինների իմիտացիայով ռադիոճառագայթման աղբյուրի մոտ: Կենդանիներն այդ ազդեցության են ենթարկվել օրական 9 ժամ: Ճառագայթման ամենացածր մակարդակները գերազանցել են թույլատրելի չափերը, որոնք մարդիկ սովորաբար ստանում են գաջեթներից օգտվելիս: Կրծողների պարագայում ավելացել է ուռուցքների զարգացման ռիսկը, սակայն հետազոտողները պնդում են, որ պարզ չէ՝ արդյոք պատճառը ռադիոճառագայթումն է:

Ինչպես նշում են գիտնականները, թեև այն առնետների քանակը, որոնց մոտ ուռուցքներ են առաջացել նյարդային հյուսվածքներում, ավելացել է, հսկիչ խմբի առնետների համեմատ, տարբերությունը կարող է զուտ վիճակագրական թերացում լինել: Պաթոլոգիաներ են հայտնաբերվել ոչ միայն ուղեղում, այլ նաև մի շարք այլ օրգաններում, սակայն, այս դեպքում ևս գիտնականները կասկածում են, որ պատճառը ճառագայթումն է: Ռադիոհաճախականության նույնիսկ ամենաբարձր չափաբաժիններն, ըստ գիտնականների, լուրջ ազդեցություն չեն գործել փորձին մասնակցող առնետների առողջության վրա:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---