7 մարտի 2008 - 14:33 AMT
ԼՂՀ եւ Ադրբեջանի ԶՈՒ շփման գծում նկատվում է ադրբեջանական զինված կազմավորումների կուտակումներ
«ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ տվյալների համաձայն Լեռնային Ղարաբաղի եւ Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Լեւոնարխ գյուղի շրջանում, ուր մարտի 4-ին Ադրբեջանի կողմից խախտվել է հրադադարի ռեժիմը, ադրբեջանական զինված կազմավորումների կուտակում է նկատվում: Հերթական անգամ կոչ ենք անում Ադրբեջանի ղեկավարությանը` հրաժարվել կրակի դադարեցման ռեժիմը խախտելու փորձերից եւ նախազգուշացնում ենք, որ Ադրբեջանի զինված կազմավորումների ցանկացած ոտնձգության ԼՂՀ Պաշտպանության բանակի կողմից կտրվի համարժեք պատասխան»,-ասվում է հայտարարության մեջ, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը:

Այս առումով մենք պատասխանատվություն չենք կրում շփման գծում պաշտոնական Բաքվի ապակառուցողական քայլերի պատճառով լարվածության հնարավոր ուժգնացման համար, քայլեր, որոնց, ցավոք, միջազգային միջնորդների կողմից քաղաքական գնահատական չի տրվել: