Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը հանձնակատարի պաշտոնի համար

Թրամփն առաջադրել է Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունը հանձնակատարի պաշտոնի համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայազգի Պատրիկ Հովակիմյանի թեկնածությունն առաջադրել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի Օտարերկրյա հայցերի լուծման հանձնաժողովի հանձնակատարի պաշտոնում: Այդ մասին ասվում է Սպիտակ տան պաշտոնական կայքում:

Պատրիկ Հովակիմյանն ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի դաշնային դատախազի օգնականն է Կալիֆորնիա նահանգում: Պաշտոնը ստանձնելու դեպքում նա կպաշտոնավարի մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

Օտարերկրյա հայցերի լուծման հանձնաժողովն անկախ մարմին է:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---