Ջրպետկոմ. Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի է

Ջրպետկոմ. Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի է

PanARMENIAN.Net - Սակավ տեղումներով ձմռան շարունակվելու դեպքում Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի կլինի: Այս մասին, Aysor.am-ի փոխանցմամբ, հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը։

«Այս պահի դրությամբ եղանակը խոստումնալից չէ, եթե եղանակն այս սցենարով շարունակվի, Սևանից հավելյալ ջուր բաց թողնելն անխուսափելի է։ Բայց մենք հույս ունենք, որ եղանակը լավ կլինի, հիդրոմետը խոստանում է, որ փետրվարի երկրորդ կեսը և մարտը լինելու են բավական անձրևաշատ, սա թույլ կտա մեղմել իրավիճակը»,- ասաց Արսեն Հարությունյանը։

Նա նշել է, որ բանակցում են ռուսական մի քանի ընկերությունների հետ, կներկրվեն շարժական պոմպակայաններ, որոնց միջոցով հնարավոր կլինի «դժվար պահերին» ջուրը մի հատվածից մեկ այլ հատված տեղափոխել՝ ոռոգումն իրականացնելու համար։

2016 թվականի սեպտեմբերի 13-ի դրությամբ Սևանա լիճը ծովի մակարդակից գտնվել է 1900 մետր 60 սանտիմետր բարձրության վրա, ինչը 30 սանտիմետրով ավել է անցած տարվա նույն օրվա նիշից:

Տարվա ընթացքում Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 94 մլն խորանարդ մետր ջուր: Եվս 17 մլն խորանարդ մետր ջուր լիճը ստացել է ստորերկրյա հոսքի միջոցով:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---