Ղարաբաղյան շարժման 30-ամյակի միջոցառումները կսկսվեն Մարտունիից ու Հադրութից

Ղարաբաղյան շարժման 30-ամյակի միջոցառումները կսկսվեն Մարտունիից ու Հադրութից

PanARMENIAN.Net - Ղարաբաղյան շարժման 30 ամյակի միջացոռւմներն Արցախում կմեկնարկեն Մարտունիում և Հադրութում և կշարունակվեն հանրապետության մյուս շրջկենտրոններում: Այդ մասին հայտարարել է Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանն արցախահայության ազգային-ազատագրական պայքարի՝ Ղարաբաղյան շարժման 30-րդ տարեդարձի տոնակատարության կազմակերպման և համակարգման պետական հանձնաժողովի հերթական նիստում:

Հանձնաժողովի անդամներին է ներկայացվել փետրվարի 10-ից մինչև փետրվարի 20-ը նախանշված միջոցառումների բեմագրերը, որոնց վերաբերյալ մտքեր են փոխանակվել և տրվել կոնկրետ հանձնարարականներ:

Գլխավոր միջոցառումը տեղի կունենա փետրվարի 13-ին Ստեփանակերտում: Այդ օրը, համաձայն իրադարձությունների ժամանակացույցի, մայրաքաղաքում առաջին հանրահավաքի օրը միջոցառումները կսկսվեն Արցախի պետական համալսարանից: Նախատեսվում է քայլերթ՝ դեպի Վերածննդի հրապարակ, որտեղ կկազմակերպվի հանրահավաք:

Հոբելյանական միջոցառումներում ներգրավված են լինելու 88-ի առաջամարտիկները, ովքեր հանդես են գալու ելույթներով և դասախոսություններով: Նախատեսվում է նաև տոնական համերգ:

Հաջորդ կարևոր միջոցառումները տեղի են ունենալու փետրվարի 19-ին և 20-ին՝ Արցախի վերածննդի օրը: Հարգանքի տուրք կմատուցվի հանրապետության ողջ տարածքում՝ արցախյան ազատագրական շարժման զոհված և մահացած ակտիվիստների հիշատակին, իսկ փետրվարի 20-ին տեղի կունենան պաշտոնական ընդունելություն և տոնական համերգ, հայտնում է Արցախի ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժինը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---