Վեդու ջրամբարը նախատեսվածից 6 ամիս շուտ կգործարկվի

Վեդու ջրամբարը նախատեսվածից 6 ամիս շուտ կգործարկվի

PanARMENIAN.Net - Վեդու ջրամբարի շինարարությունը կավարտվի նախատեսված ժամկետից 6 ամիս շուտ: Panorama.am-ի փոխանցմամբ, այս մասին հայտարարել է ՀՀ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով, ծրագրի իրականացման ժամկետը լրանում է 2021-ի մայիսին, սակայն աշխատանքները կարող են ավարտել արդեն 2020 թվականի աշնանը կամ դեկտեմբերին: Մայիսից էլ կսկսվի բացառապես պատվարի շինարարությունը:

«Վեդու ջրամբարն այս պահին մեր ամենախոշոր ծրագիրն է: Եղանակային պայմանները շինարարներին թույլ են տալիս ձմռանն էլ աշխատել»,- նշել է Արսեն Հարությունյանը՝ հավելելով, որ շինաշխատանքներում ներգրավված է 200 մարդ, աշխատում է 100 միավոր տեխնիկա:

Ըստ նրա՝ ծրագրով նախատեսված էր 29 մլն խմ ծավալով ջրամբար կառուցել, բայց առանց հավելյալ ծախսերի՝ նախատեսվում է ծավալը հասցնել մինչև 31 մլն խմ-ի:

Արսեն Հարությունյանը նաև տեղեկացրել է, որ նախատեսված մյուս 11 ջրամբարը կկառուցվեն մրցութային կարգով։

«Միջազգային երեք կազմակերպություններ արդեն հետաքրքրված են: 11 ջրամբարի բյուջեն կազմում է մոտ 40 մլրդ դրամ»,- ասաց նա՝ հավելելով, որ 11 նոր ջրամբարից 4-ը լինելու են Վայոց ձորի, 2-ը` Տավուշի, 2-ը` Գեղարքունիքի, մնացած 5-ը` Արմավիրի մարզերում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---