Աշոտյան. Դեստրուկտիվ աղանդները ՀՀ-ում պետք է արգելվեն (Հարցում)

Աշոտյան. Դեստրուկտիվ աղանդները ՀՀ-ում պետք է արգելվեն (Հարցում)

PanARMENIAN.Net - Պետք է արգելել Հայաստանում տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը: ԱԺ նիստի ընթացքում այսպիսի հայտարարություն է արել ՀՀԿ-ական պատգամավոր Արմեն Աշոտյանը:

Խոսելով «Խղճի ազատության և կրոնական կազմակերպությունների մասին» օրենքի նախագծի մասին, նա նշել է, որ պետք է պահպանել հոգեորսության արգելքի մասին դրույթը:

«Իհարկե, պետք է պարզաբանել, թե ինչն է համարվում հոգեորսություն, և որ դեպքում կարելի է այն դիտարկել՝ որպես մարդու իրավունքների խախտում, սակայն հոգեորսության արգելքի վերացումը լավագույնս չի բնորոշում Հայաստանի հոգևոր անվտանգությանը համարժեք լինելու մեր հրամայականը: Կարծում եմ՝ պետք է արգելել Հայաստանում տոտալիտար աղանդների և դեստրուկտիվ սեկտաների գործունեությունը»,- ասել է Աշոտյանը:

Նա հայտնել է, որ օրենքի նախագիծը մշակված է, այն տրվել է Վենետիկյան հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի եզրակացությանը:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---