ԱՄՆ ֆիննախն արձագանքել է կոնգրեսականների՝ ՀՀ հետ կրկնակի հարկման համաձայնագրի վերանայման կոչին

ԱՄՆ ֆիննախն արձագանքել է  կոնգրեսականների՝ ՀՀ հետ կրկնակի հարկման համաձայնագրի վերանայման կոչին

PanARMENIAN.Net - ԱՄՆ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը Կոնգրեսում լսումների ժամանակ հայտարարել է, որ նախարարության աշխատակիցներին կհանձնարարի վերանայել Հայաստանի հետ կրկնակի հարկման մասին համաձայնագիրը: Այս մասին հայտնում է Հայ դատի ԱՄՆ հանձնախումբը:

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամներ Դևիդ Վալադաոն, Բրեդ Շերմանը և մոտ 30 կոնգրեսական նամակ էին հղել ԱՄՆ ֆինանսների նախարարին՝ կոչ անելով վերաբանակցել Հայաստանի հետ կրկնակի հարկման բացառման մասին համաձայնագիրը:

Հայ դատի ԱՄՆ հանձնախմբի ղեկավար Րաֆֆի Համփարյանը երախտագիտություն է հայտնել նախաձեռնության հեղինակներին խնդրի առնչությամբ ցուցաբերած համառության համար: Նա հույս է հայտնել, որ ֆինանսների նախարարությունը այս ուղղությամբ քայլեր կձեռնարկի` վերացնելու այն արգելքները, որոնք գոյութուն ունեն ԱՄՆ-Հայաստան տնտեսական գործակցության ոլորտում:

Հայաստանի և ԱՄՆ-ի ﬕջև առևտրի և ներդրուﬓերի վերաբերյալ շրջանակային համաձայնագիրը ստորագրվել է 2015-ին, ինչը ճանապարհ է բացում կրկնակի հարկման վերացման մասին պայմանագրի ստորագրման համար:

ԱՄՆ-ն նման պայմանագրեր ունի Մերձբալթյան երկրների, Մալթայի, Ճամայկայի, Սլովենիայի և այլ երկրների հետ: Հայաստանը նման պայմանագրեր ունի Ավստրիայի, Կանադայի, Ֆրանսիայի, Բելգիայի, Չինաստանի, Իտալիայի, Լեհաստանի, Ռուսաստանի, Միացյալ Թագավորության, Նիդերլանդների և այլ երկրների հետ:

Photo: AP/REX/SHUTTERSTOCK
 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---