ՀՀ-ն ռուսաստանցիների ամենաէժան ուղևորությունների 5-յակում է

ՀՀ-ն ռուսաստանցիների ամենաէժան ուղևորությունների 5-յակում է

PanARMENIAN.Net - Հայաստանն ընդգրկվել է այն երկրների հնգյակում, որտեղ ռուսաստանցի զբոսաշրջիկները կարող են ամենից մատչելի գներով անցկացնել արձակուրդը: Նման եզրակացության են եկել Skyscanner զբոսաշրջային որոնողական համակարգի մասնագետները, որոնք հաշվարկել են ինքնուրույն ճամփորդողների ծախսերը՝ ավիափոխադրումը, գիշերակացը հյուրանոցում կամ մասնավոր հատվածում, սնունդը տեղի սրճարաններում, հասարակական տրանսպորտը և մատչելի զվարճանքները:

Այդպիսով, մասնագետները հաշվարկել են, որ Հայաստանում 14-օրյա հանգստի համար 2 ռուսաստանցի զբոսաշրջիկը կծախսի 85.000 ռուբլի, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

5 ամենաէժան ուղևորություններից 3-ը ծովային, լողափնյա հանգիստ չեն առաջարկում՝ 1-ին և 2-րդ տեղում Բելառուսն ու Մոլդովան են: Ծովափնյա ուղղություներից հնգյակում են Աբխազիան և Հնդկաստանը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---