Վարչապետ. Պետք է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը 7 փետրվարի 2018 - 12:55 AMT PanARMENIAN.Net - Ուղևորահոսքն ավելացնելու նպատակով պետք է ընդլայնել թռիչքների աշխարհագրությունը և բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Այդ մասին հայտարարել է վարչապետ Կարեն Կարապետյանը, որին ներկայացվել են քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության 2017 թ. գերակա խնդիրների կատարման և միջոցառումների իրականացման արդյունքները և 2018 թ. անելիքները: «Մենք պետք է հասկանանք, թե որոնք են մեր թույլ տեղերը և ինչ պետք է շտկենք, որպեսզի կարողանանք ուղևորահոսքն էլ ավելի մեծացնել: Թիվ մեկ խնդիրը, որին մեր ջանքերը պետք է ուղղենք՝ թռիչքների աշխարհագրությունը մեծացնելն է: Երկրորդ, մենք պետք է գնահատենք քայլերը, որպեսզի կարողանանք բյուջետային ավիաընկերություններ ներգրավել: Երբ մակրո առումով հասկանանք մեր խնդրահարույց տեղերը և դրանց վրա աշխատենք՝ բերելու ենք նրան, որ մեծանալու է աշխահագրությունը, ավիաչվերթերն ավելի հաջողակ են լինելու և այլն»,- ընդգծել է Կարեն Կարապետյանը: Կառավարության ղեկավարն անհրաժեշտ է համարել փոքր ավիացիայի զարգացումը և հատկապես կարևորել դեպի Մեղրի ավիաչվերթերի գործարկումը՝ հաշվի առնելով ազատ տնտեսական գոտու առկայությունը: «Մենք մի քանի կետերով և ուղղություններով պետք է ունենանք փոքր ավիացիայի զարգացման ծրագիր»,- ասել է վարչապետը: Վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ 2017-ի համար նախատեսված բոլոր գերակա ծրագրերն ու միջոցառումները իրականացվել են: 2017թ. դեկտեմբերի 7-ից ներդրվել է ՀՀ օդային տարածքում 9.500 մետրից բարձր ժամը 00:00-ից մինչև 06:00-ն «Օդային մայրուղիներից ազատ օդային տարածք» (Free Route Airspace) հայեցակարգը: «ԵՎՐԱԿՈՆՏՐՈԼ» կազմակերպության ցանցային կառավարչի հետ քննարկվել են հայեցակարգի ներդրման խնդիրները և տրվել են համապատասխան լուծումներ: Համաձայն փաստաղթղթի՝ ավիաընկերությունները հնարավորություն կունենան ՀՀ օդային տարածք մուտք գործել յուրաքանչյուր սահմանված կետից և չվերթն իրականացնել ազատորեն ընտրված երթուղով, ինչն, ըստ Ավետիսյանի, կարող է կրճատել չվերթների իրականացման ծախսերը՝ էապես նվազեցնելով վառելիքի ծախսը: Սերգեյ Ավետիսյանը զեկուցել է, որ փոքր ավիացիայի հետ կապված արդեն իսկ ուսումնասիրություններ են իրականացվել թիրախավորված օդանավակայանների պայմանները գնահատելու և կոնկրետ հաշվարկներ կատարելու համար: Բացի այդ, վարչությունն աշխատում է մասնավոր գործընկերների հետ՝ հնարավոր համագործակցություն ծավալելու նպատակով: Վարչապետ Կարապետյանը կարևորել է նաև տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից Երևանը որպես տարանցիկ ուղղություն զարգացնելուն միտված քայլերը և տվել հստակ հանձնարարկաններ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նաև հստակ ձևակերպել ավիաչվերթերի ընդլայնման, ուղևորահոսքերի ավելացման, բյուջետային ավիաընկեությունների ներգրավման, փոքր ավիացիայի զարգացման ուղղություններով 2018 թվականի ծրագիրն ու թիրախները, հայտնում է կառավարության մամուլի ծառայությունը: 2017-ին պարզեցվել և արդիականացվել է տեղական և օտարերկրյա ավիաընկերություններին օդային հաղորդակցությունների իրականացման համար թույլտվությունների տրամադրման գործընթացը․ կրճատվել են նախկինում պահանջվող փաստաթղթերի ցանկը և թույլտվությունների տրամադրման ժամկետները, ինչպես նաև ներդրվել է մեկ պատուհանի սկզբունքը: Վարչությունն ավիաընկերությունների համար բիզնես միջավայրի բարելավման և ընթացակարգերի պարզեցման նպատակով նախաձեռնել է հայտերի ներկայացման առցանց համակարգի ներդրում: Համակարգի ներդրման նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչված ընկերության հետ արդեն իսկ մեկնարկել են հայտերի ներկայացման առցանց համակարգի ծրագրային ապահովման մշակման աշխատանքերը: «Զվարթնոց» օդանավակայանում նոր մուտք գործող ավիաընկերությունների համար իրականացվում է սակագնային ճկուն զեղչային քաղաքականություն: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |