Օզբիլիսը «Բեշիկթաշից» մոլոդովական «Շերիֆ» է տեղափոխվել

Օզբիլիսը  «Բեշիկթաշից» մոլոդովական «Շերիֆ» է տեղափոխվել

PanARMENIAN.Net - Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը պայմանագիր է կքնել մոլոդովական «Շերիֆ» ակումբի հետ: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Հայ կիսապաշտպանն արդեն հանդիպել է իր թիմակիցների և ակումբի տեխնիկական անձնակազմի հետ: Փետրվարի 7-ին նա կմիանա ակումբի հետ առաջին մարզմանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը հայտագրված չէր թուրքական «Բեշիկթաշի» հայտացուցակում, և Թուրքիայի ընթացիկ առաջնությունում նա դաշտ դուրս չի եկել:

Ակումբի հետ ֆուտբոլիստը 2016 թվականի հունվարին կնքել էր 4,5 տարվա պայմանագիր:

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---